среда, 27 августа 2014 г.

Արվեստ.Եգիպտոսի արվեստ

Հին Եգիպտոսը ամենազարգացած քաղաքակրթություններից մեկն է, որը կանգնած է մարդկության արվեստի ակունքում: Եգիպտոսի կերպարվեստը ունեցել է զարգացման մի քանի փուլ: Հատկապես ծաղկման է հասել Հին (մ.թ.ա. XXVIII-XXIIIդդ.), Միջին (մ.թ.ա. XXI-XVIIIդդ.) և Նոր (մ.թ.ա. XVI-XIդդ.) թագավորությունների ժամանակ: Եգիպտոսի արվեստի հիմնական սկզբունքները սկսել են ձևավորվել I և II դինաստիաների ժամանակաշրջանւոմ (մոտավորապես մ.թ.ա. 3000-2800թթ.): Պահպանված հին պատկերները օգնում են պատկերացում կազմել Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին: Այդ պատկերները պահպանվել են սարկոֆագների, հին շենքերի ռելիֆների վրա: Հին Եգիպտոսի շատ ստեղծագործություններին բնորոշ էին պարզ, հստակ գծերը, առավելագույնս ընդհանրացված ծավալները, ուրվանկարների արտա­հայտչականությունըՀին եգիպտացիների համար պատկերը սրբազան նշանակություն ուներ
Պիետրոգրաֆիան, այսինքն` պատկերային գիրը, գրչության և արվեստի նախնական հիմքն է: Հետագայում, երբ հայտնվեց հիերոգլիֆային գիրը, պատկերը և գիրը նախկինի նման կազմում էին ամուր գեղարվետսական սինթեզ` պայմանավորված ընդհանուր նպատակով` խորհրդանշաներով ամրացնել և պահպանել կյանքի ուժը: Այդ նպատակը պայմանավորված էր եգիպտացիների աշխարհայացքով և արվեստի նրանց ընկալմամբ, որը պետք է տար անմահություն: Եգիպտոսի կերպարվեստի յուրահատկությունը կայանում էր հին եգիպտացիների մահից հետո ապրելու հավատով և այդ երկրի բնության առանձնա­հատկություններով: Այս սերտորեն կապված էր կրոնի հետ, որը աստվածացնում էր բնության ուժերը և փարավոնի իշխանությունը: Դժվար է հասկանալ նրա կերպարային կառուցվածքը` չունենալով որևէ պատկերացում եգիպտացիների կրոնի մասին: Եգիպտացիների աստվածների պանթեոնը շատ մեծ է` մոտավորապես 2000 աստված: Պահպանվել է այս աստվածությունների մեծ քանակությամբ պատկերներ: Հին Եգիպտոսում հատկապես պաշտելի էին կենդանիների կերպարները: Եգիպտական շատ աստվածներ կենդանադեմ էին. մահացածների հովանավոր Անուբիսը ուներ շնագայլի գլուխ, իմաստության և գրի աստված Տոտը` պավիանի (շնագլուխ կապիկ), պատերազմի աստված Սեխմեթը` առյուծի գլուխ: Աստվածներից համեմատաբար կատարյալը ներկայացված էր արևի տեսքով: Արևին պատկերում էին կամ բազմաթիվ թև-ճառագայթներով շրջանի տեսքով, կամ թևավոր շրջան, կամ էլ ցլի կամ արծվի տեսքով: Շրջանը, որը հաճախ հիշեցնում է արևի սկավառակը, հաճախ է հանդիպում հին եգիպտական զարդանախշում: Հին թագավորության ժամանակաշրջանում պաշտում էին արևի աստված Ռաին, որը հետագայում անվանմեց Ամոն-Ռա, ինչը նշանակում է «թաքնված արև»: Ռան գլխավոր աստվածություն էր, բոլոր աստավածների հովանավորը և փարավոնի հայրը: Համաձայն հին առասպելների` Ռան ծնվել է լոտոս ծաղկից` աշխարհի արարման ժամանակ: Եգիպտացիները համարում էին, որ ցերեկը նա մակույկով լողում է երկնային Նեղոսով, լուսավորելով երկիրը, իսկ երեկոյան իջնում է տարտարոս, որտեղ պայքարում է խավարի ուժերի դեմ, ճեղքելով ստորգետնյա Նեղոսի ջրերը, իսկ առավոտյան բարձրանում է երկինք: Ռան պատկերվում է որպես մարդ, բազեի գլխով` պսակված արևային սկավառակով կամ էլ միայն բազե: Եգիպտոսի արվեստը հասկանալու համար հատկապես կարևոր է Օսիրիսի մասին առասպելը: Պտղաբերության աստված Օսիրիսը սպանվել է իր եղբոր` խավարի և չարության աստված Սեթի կողմից: Օսիրիսի որդին` Գոռը, Սեթին կանչեց մենամարտի և հաղթեց նրան: Դրանից հետո Գոռը վերակենդանացրեց Օսիրիսին, ով արդեն չվերադարձավ երկիր, այլ դարձավ մահացածների թագավոր ստորգետնյա թագավորությունում, իսկ երիրի վրա` ողջերի թագավորությունում, թագավոր դարձավ Գոռը: Օսիրիսին պատկերում են նստած կամ կանգնած` շրջապատված ծառերով կամ խաղողի վազերով: Նրա մարմինը ներկում էին կանաչ գույնով: Համարվում էր, որ բուսական աշխարհի նման, Օսիրիսը ամեն տարի մահանում է և նորից վերածնվում:
Իսիդան պտղաբերության, ջրի, ծովագնացության, քամու, կանացիության, ամուսնական հավատարմության աստվածուհին է, Օսիրիսի կինը, Գոռի` մայրը: Իսիդային պատկերում են կնոջ տեսքով, կովի կոտոշներով: Հին եգիպտացիների պատկերացումների համաձայն` մարդը մահից հետո պետք է հայտնվեր «Օսիրիսի դատաստանին»: Դատի ժամանակ իրենց ճիշտ պահելու համար եգիպտացիները կենդան ժամանակ կարդում էին «Մահվան գիրքը» (Ք.ա. 2000 թ.): Դատի ժամանակ մահացածը թվարկում էր 42 հանցանքներ և երդվում , որ դրանցից ոչ մեկը չի կատարել: Հորինվածքի կենտրոնում Անուբիսն է, որտեղ Ճշմարտության Կշեռքի վրա կշռում է մահացածի սիրտը: Կշեռքի աջ նժարին դնում էին արդարության, ճշմարտության և աստվածուհի Մատտի փետուրը: Տոտը գրի էր առնում կշռման արդյունքը և դատավճիռը: Եթե կշեռքի նժարները հավասար էին լինում, ապա մարդը ճանաչվում էր անմեղ: Եգիպտացիների համար ամենակարևորը անդրշիրիմյան երջանիկ կյանքի համար մարմինը և ոգին պահպանելն էր: Այդ պատճառով մահացածի մարմինը զմռսում էին (մումիաֆիկացնում): Մարմնի զմռսումը վստահվում էր մասնագետների: Մումիաները հմայիլների և գանձերի հետ փաթաթվում էին կտավատի կտորներով և ցողում անուշ բուրմունքներով: Հասարակ մարդկանց մարմինները զմռսում էին մի քանի օրում, իսկ փարավաններին` մեկ ամսից ավել: Զմռսման ժամանակ անպայման հեռացնում էին բոլոր օրգանները, բացի սրտից, և դնում հատուկ պատրաստված անոթի` կանոպի մեջ:
Փարավոնի մումիան տեղադրում էին սարկոֆագի մեջ, որի վրա փորագրվում էր նրա անունը և կախարդական խոսքեր, որտեղ խնդրում էր իր սրտից «Օսիրիսի դատաստան»-ի ժամանակ իր դեմ վկայություն չտալ: Համաձայն պաշտամունքային պատկերացումների` մարդը օժտված էր մի քանի հոգիներով, որոնց թվում էր «Կա»-ն` կենսական ուժի խորհրդանիշը, «Բա»-ն էության արտացոլումն է, «Ախ»-ը` հոգին: «Բա»-ն օժտված էր մարմնից առանձնանալու ունակությամբ: Մումիային հագցնում էին թաղման դիմակ, որը պետք է նման լիներ մահացածին, որպեսզի «Բա»-ն հեշտությամբ գտներ իր տեղը: Նմանատիպ դիմակները, ինչպես նաև փարավոնների դիմաքանդակները սկզբնավորեցին հին եգիպտական արվեստի կարևոր ձեռքբերումներից մեկը` դիմանկարչությունը: Միայն մարմինը և հոգի պահպանելը քիչ էր, նաև պետք էր ապահովել անդրշիրիմյան երջանիկ մահը: Դամբարանում տեղադրվում էր կենցաղում պետքական բոլոր իրերը. սպասք, զարդեր, կահույք և այլն:
Հին Եգիպտոսի պաշտամունքային ճարտարապետության երկարատև զարգացման արդյունքում ձևավորվեց դամբարան-մաստաբա տեսակը: Անվանումը սատացել է մաստաբա նստարանի հետ նմանության համար (արաբերենից թարգմանած նշանակում է քարե նստարան), որոնք գտնվել են տների առջև:
Մաստաբաների ներքին պատերը զարդարվում է hին աստվածների, փարավոնների, կենդանիների որմնանկարներով և ռելիեֆներով, բուսական զարդանախշերով:
Մաստաբայի կոնստրուկցիոն հիմքի վրա Ջոսեր փարավոնը կառուցեց առաջին բուրգը Սակկարայում: Այն աստիճանաձև է և իրենից ներկայացնում է, մեկը մյուսի վրա դրված, 6 մաստաբաներ: Նմանատիպ կառուցվածքը խորհրդանշում էր դեպի երկինք տանող աստիճանը:

Մեզ հայտնի բուրգերի թիվը գերազանցում է 90-ը, սակայն դրանցից շատերը ամբողջովին ավերված են: Համեմատաբար լավ է պահպանվել Կահիրեի արվարձանում` Գիզա սարահարթում: Նրանցից ամենաբարձրը` Քեոփսի բուրգը, կանգուն է արդեն 45 դար: Կողքին Քեփրենի` Քեոփսի եղբոր, բուրգն է, որը մի քանի մետր ցածր է Քեոփսի բուրգից: Ավելի ցածր է Քեփրենի որդու` Միկերինի բուրգը: Բուրգերը թաղման շինությունների գլխավոր մասն էին կազմում` նաև ներառելով արքունականների և բարեկամների մաստաբաները և տաճարները:

Աբու- Սիմբելի տաճարը
Հարավային Եգիպտոսում ավազաքարի վրա փորված ուղղաբերձ Աբու-Սիմբելը կազմված է երկու հոյակերտ աշտարակներից, որոնք մ.թ.ա. XIII դարում կառուցվել են Ռամզես II փարավոնի հրամանով իր կնոջ` Նեֆերտիտի թագուհու պատվին: Մեծ տաճարը հայտնի է տաճարի մուտքը  հսկող Ռամզեսի 60 (20մ.) ոտնաչափ բարձրությամբ 4 վիթխարի արձաններով:

Ռամզես II-ին և երեք աստվածներին` Ամունին, Ռային և Պտահին նվիրված  Մեծ տաճարը ընդգրկում է մեծ սրահը, մի քանի մատուռներ ու ճակատամասը,որն առանձնանում է արևի երկրապագող 22 շնակապիկների արձաներով (ըստ ավանդության համաձայն` շնակապիկները օգնում էին արև աստված Ռային` հաղթելու գիշերվա խավարին, և համարվում էին սրբազն կենդանիներ):
Մոտ 1250 թվականին, Ռամզես 2-րդը, այդ ժամանակվա եգիպտական փարավոնը, կառուցում է 2 տաճար եգիպտոսի հարավում գտնվող Աբու Սիմբել վայրում: Այս նկարը տաճարի մուտքն է:
Հին և միջին թագավորության տաճարները կառուցելու համար օգտագործել են ցեխը,  կավը և քարը: Այսօր տաճարներից քչերն են պահպանվել: Շատերը դարերի ընթացքում թալանվել ու ավիրվել են և հիմնականում պահպանվել են այն տաճարները, որոնք կառուցվել են 18-րդ դինաստիայից հետո:

Комментариев нет:

Отправить комментарий