среда, 27 августа 2014 г.

Էկոլոգիա. ՍՈՂԱՆՔՆԵՐ

1.Սողանքը լեռնային ապարների սահող տեղաշարժն է լանջով, ծանրության ուժի ազդեցության տակ։
Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ սողանքը լեռնալանջերի, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարա­զանգվածի տեղաշարժն է, որը կատարվում է ծանրության ուժի, ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման,  սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ուժերի ազդեցությունից:

2.
Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։  Սողանքների առաջացման պատճառներն են` ջրով հագենալու հետևանքով հողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների ու մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի առկայությունը, երկրաշարժից և ուժեղ պայթյուններից առաջացած ցնցումները: Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետևանք։ Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր

3.
Սողանքներից հիմնականում տուժում են բնակելի և արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը և այլն։ Oրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։ Սակայն այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ Նույն ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, սա այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են

4.
Սողանքներն անվանում են նաև փոքր (լոկալ) երկրաշարժեր։ Եվ եթե երկրաշարժերը կանխատեսել համարյա թե անհնար է, ապա սողանքները հնարավոր է կանխատեսել ու կանխել։
Կարելի էր, բայց չկանխվեց Ողջաբերդի անկումը։

Արդեն բազմիցս ապացուցված փաստ ու անբեկանելի ճշմարտություն է՝ երբ գումարներ չեն գտնվում աղետը կանխելու, դանակը ոսկորին հասնելուց հետո, շատ ավելի մեծ գումարներ են հայթայթում բյուջեի ծակ ու ծուկերից՝ ահռելի վնասների մի չնչին մասը հատուցելու համար։ Երկրի զարգացման սուղ միջոցները, հունը փոխելով, նպատակամղվում են աղետի հետևանքները վերացնելուն։

Комментариев нет:

Отправить комментарий