четверг, 28 августа 2014 г.

Էկոլոգիա.Բնական աղետներ

Փոշեփոթորիկ
Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետևանքով գետնահողից  փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ և այլ վայրերում։ Հերկած տարածքներում առաջացնում է կուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է և ճիշտ ագրոտեխնիկան։
Մրրիկ
Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։ Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռում են արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։
Խորշակ
Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։

Էկոլոգիա.Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում Է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել Է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ Է ընդունել, որ խախտվել Է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը, վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել Է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում։
Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի Են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը(հերպետոֆաունան)։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը։
Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բևադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը։ Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։
ՀՀ-ում բնօգտագործման և բնապահպանական հարցերը կարգավորում է պետությունը․ ՀՀ Աժ-ը, իր ընդունած օրենքներից բացի, վավերացնելով համապատասխան միջազգային համաձայնագրեր, միանում է դրանց և պատասխանատվություն ստանձնում երկրում այդ համաձայնագրերի պահանջների իրականացման համար։
Երկրում բնապահպանական խնդիրները լուծելու, կենսաբազմազանության պահպանության ու կենսապաշարների խելամիտ օգտագործման նպատակով մշակվում է նաև ՀՀ կենսաբազմազանության պահպանության ռազմավարություն։ Այն խիստ բազմակողմանի ու ծավալուն փաստաթուղթ է, որը ներառում է ինչպես բնաշխարհի վրա մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման, այնպես էլ այդ ոլորտի օրենսդրական դաշտի հետագա ամբողջացման ու կատարելագործման հարցեր։

Էկոլոգիա.ՀՀ էներգետիկան

Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ 
Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը։ Հայաստանը  INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։

Հայաստանը նավթի պաշարներ չունի։ Հավթի պահանջարկի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից։ Խորհրդային ժամանակներում, վառելիքը փոխադրվում էր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղիղ երկաթգծով, սակայն Աբխազիա-Վրաստան սահմանի փակվելուց ի վեր վառելանյութը Սև ծովով տեղափոխվում է Վրաստան, որտեղից Հայաստան է ճանապարհվում երկաթուղային վագոններով։ Հայաստանում նավթի պահանջարկը սահմանափակ է, հիմնականում արևելքից Ադրբեջանի և արևմուտքից Թուրքիայի կողմից շրջափակման պատճառով։

Հայաստանի էներգիայի սպառման ընդհանուր ծավալի մեջ բնական գազը մեծ մասնաբաժին ունի՝ հաշվարկվում է 50%։ Հայաստանը իր բնական գազի ողջ ծավալը ստանում է Ռուսաստանից (որն ունի աշխարհի բնական գազի ամենամեծ ծավալները և վերահսկում է Հայաստանի էներգետիկ ցանցի 80%-ը)։Հայաստանի բանական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է Հայռուսգազարդին։

Էկոլոգիա.Սևանա լճի հիմնախնդիրը

Հայաստանի կարևորագույն բնապահպանական հիմնախնդիրը Սևանալճի ապագայի հարցն է: Քանի որ լիճը հանդիսանում է քաղցրահամ ջրիմիակ խոշոր երաշխավորված աղբյուրը ոչ միայն Հայաստանում, այլ նաևՀարավային Կովկասում` նրա ջրային ռեսուրսների արդյունավետօգտագործման հարցը մշտապես օրակարգում է եղել:Սևանա լճի գլխավոր խնդիրը ջրի մակարդակի կտրուկ նվազումն է,որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակովլճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Ջրիմակարդակի իջնելը հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման,ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետիիրական վտանգի առաջացման:
80-ականներին լճից ջրիբացթողումը էապեսկրճատվեց, և կառուցվեց 48կիլոմետր երկարությամբԱրփա-Սևան թունելը`Արփա գետի ջրերը լիճտեղափոխելու համար:Այդուհանդերձ, լճի ներկայիսմակարդակը 11 մետրովցածր է նախնականից, որը2000 մետրով բարձր է եղելծովի մակերևույթից:Սևանա լճի հիմնախնդիրը ծագել է 1848 թվականին, երբ բարձրացվել է Հրազդան գետի ձախ ափին գտնվող հողատարածքների` լճից ջրի բացթողմամբ ոռոգելու հարցը: 20-րդ դարի սկզբին հանդես են եկել լճի ջրի գործնական նպատակներով օգտագործման մի քանի առաջարկություններ, ինչպես նաև լճի մակարդակի իջեցման նախագծեր:
Հաշվարկվել էր, որ լճի մեծ մակերեսի պատճառով ներհոսող ջրերի 95%-ը<<անօգուտ վատնվում է>> ` գոլորշիանալով: Առաջարկվում էր 45 մետրովիջեցնել լճի մակարդակը և օգտագործել հավելյալ ջուրը` Արարատյանդաշտավայրի ոռոգման և էլեկտրականության արտադրության նպատակով:Սևանա լճի մակարդակի անկումը զուգորդվեց կեղտաջրերի արտանետումների ավելացմամբ, ինչը բացասակն ազդեցույուն ունեցավ ջրի կենսաքիմիական նյութերի շրջանառության վրա` հանգեցնելով էկոհամակարգերի խախտումներին: Որպես հետևանք սկսվեց <<ջրի ծաղկումը>>: Բացի այդ, խնդիրներ կային նաև ջրից ազատված տարածքների հետ, որոնք այգեգործության համար պիտանի չէին: 1950-ականների վերջում սկսվեցին լճի մակարդակի իջեցման ծրագրի վերանյամն քննարկումները: Որպես ծրագրի վերանայման փաստարկ էր ընդունվում Հրազդանի հէկ-երը ջերմակայանով փոխարինման հնարավարությունը: