среда, 27 августа 2014 г.

Իրավունք.Միջազգային պայմանագրեր

Միջազգային պայմանագիրը միջազգային օրենքներով կարգավորվող համաձայնագիր է, որը կնքվում է պետությունների կամ իրավաբանական անձանց միջև: Համաձայնությունը միջազգային պայմանագրի վերածվելու համար նշանակություն չունի` այն կնքվել է բանավոր կամ գրավոր, մեկ թե մի քանի համաձայնագրերի տեսքով: Որպեսզի համաձայնագիրը համարվի միջազգային պայմանագիր, պետք է վերլուծել նրա բովանդակությունը, այսինքն` պարզել թե կողմերը պատրաստ են իրենց վրա վերցնել միջազգային-իրավական պարտականություններ: Պայմանագիրը կնքվում է կամ պայմանավորվող բոլոր կողմերի լեզուներով, կամ էլ բոլորի կողմից համաձայնեցված որևէ լեզվով: Պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել կամ կքնման պահից, կամ ներպետական լրացուցիչ գործողությունների իրականացումից հետո: Բազմակողմ պայմանագիրը, որպես կանոն, ուժի մեջ է մտնում տվյալ երկրի Արտաքին գործերի նախարարություն կամ համապատասխան միջազգային կազմակերպության քարտուղարություն հանձնելուց հետո:
Տարբերում են «պայմանագիր-համաձայնագիր» և «պայմանագիր-օրենք» հասկա­ցությունները: Առաջինը սահմանում է կողմերի փոխադարձ պարտականությունները, իսկ երկրորդը սահմանում է ընդհանուր վարվելակերպի կանոններ, որոնք հիմնված չեն փոխ­գործունեության վրա: Միջազգային պայմանագրերը համարվում են միջազգային իրավունքի ամենակարևոր աղբյուրներից մեկը: Միջազգային իրավունքի բնագավառում հիմնական աղբյուրը համարվում է Վիեննայի 1969թ. կոնվենցիան միջազգային պայմանագրերի իրա­վունքի մասին: Միջազգային պայմանագրի կողմ կարող են հանդես գալ միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտները` պետությունները, միջպետական կազմակերպությունները, իրենց անկախության համար պայքարող ժողովուրդները: Միջազգային պայմանագրի օբյեկտ համարվում են սուբյեկտների միջև նյութական և ոչ նյութական հարաբերությունները: Միջազգային պայմանագրի նպատակն է իրականացնել որևէ գործողություն` կնքելով պայմանագիր: Այն սովորաբար նշվում է պայմանագրի առաջնային հոդվածներում:

Միջազգային պայմանագրերի օրինակներ`

1)   Քաղաքացիական ավիացիայի անվտանգության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև
ՀՀ Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ նահանգների Կառավարությունը, հաշվի առնելով մեր քաղաքացիական օդային տրանսպորտային փոխհարաբերությունները, որոնք իրականացվում են փոխադարձ համագործակցության հիմունքներով, վերահաստատելով, որ մեր փոխադարձ հարաբերություններում քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը անօրինական միջամտություններից պաշտպանելու մեր պարտականությունր հանդիսանում է քաղաքացիական օդային տրանսպորտի ոլորտում մեր փոխադարձ հարաբերությունների անբաժանելի մասը՝ համաձայն միջազգային իրավունքով ամրագրված մեր իրավունքների և պարտականությունների, նշելով, որ յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի կասեցնել, չեղյալ համարել, սահմանափակել կամ պայմաններ սահմանել մյուս Կողմի ավիաուղու կամ ավիաուղիների գործելու լիազորությունների կամ տեխնիկական թույլտվությունների նկատմամբ՝ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու նպատակով:
2)   Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների խրախուսման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները ցանկանում են խրախուսել Հայաստանում տնտեսական գործունեության ակտիվացմանը և այս նպատակին կարելի է հասնել ներդրումների ապահովագրման միջոցով, որոնց հարցում ամբողջական կամ մասնակի օգնություն կցուցաբերի ԱՄՆ կառավորությունը, իսկ կառավարման խնդրում կօժանդակի Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան(ԱՄՆԿ):

Комментариев нет:

Отправить комментарий