четверг, 28 августа 2014 г.

Էկոլոգիա.Էկոհամակարգերի հիմնախնդիրները

1.       Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
2.       Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
3.       Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
4.     Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):       






1.Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնակեցման միջավայրը, որի հետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով:
Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես և բնակատեղի հետ գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա:
Բնության մեջ կենսոլորտի բաղադրիչների միջև կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտը իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղ ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան:
Գիտնականները կենդանի օրգանիզմները բաժանվում են 3 խոշոր խմբի` պրո­դուցենտ­ների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտ­կոնսումենտ­ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում:
2.Երևանը գտնվում է Արարատյան գոգավորության եզրային հատվածում որտեղ տիրապետող լանդշավտը կիսաանապատայինն է: Հարկ է նշել, որ բնական լանդշաֆտը իր տեղը զիջել է անթրոպոգեն լանդշաֆտին:
Այստեղ կլիման չոր ցամաքային է, ջերմաստիչանի մեծ տատանումներով և տեղումների քիչ քանակով (230մմ), տարածված են կիսանապատային գորշ հողերի վրա չորասեր ֆրիգանոիդ բուսականություն: Կենդանական աշխարհում տիրապետող են սողուններն ու միջատները (կարիճներ, մորմեր): Երևանի միջով անցնում է Հրազդանը Գետառի հետ միասին` ստեղծելով ուրույն էկոհամակագ իր ջրաջերմային ռեժիմով և կենսացենոզով: Հրազդանը մեղմում է Երևանյան տապը: Կցանկանայի ավելի մանրամասը ներկայացնել Հրազդանի էկոհամակարգի վրա ազդող գործոնները:
Երևանցիների սիրելի հանգստավայրերից մեկի` Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Դա պայմանավորված է ոչ միայն բնակչության հիմնական մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, էկոլոգիական խնդիրների անիրազեկությամբ, այլև` էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ, ինչպես նաև պետական կառույցների և համայնքային իշխանությունների կողմից համապատասխան հսկողության բացակայությամբ: Երևանյան հատվածում Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները, որոնք որսում և օգտագործում են սիրողական ձկնորսությամբ զբաղվողները:
3.Մարդկային անշրջահայաց, անփույթ գործունեության հետևանքով այս գետն աղտոտվում է մինչև Հրազդանի կիրճի երևանյան հատվածին հասնելը: Հրազդան գետից վերցրած ջրի նմուշների լաբորատոր վերլուծությամբ պարզվել է, որ նիտրիտի իոնը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել է մոտ 2,5 անգամ, իսկ պղնձի իոնը` 6 անգամ: Նույն վայրում, նիտրիտի և պղնձի իոնները ՍԹԿ-ն գերազանցել են համապատասխանաբար 3,5 և 12 անգամ:
Գետի աղտոտումը, սակայն, առավել սաստկանում է երևանյան հատվածում: ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, Հրազդան գետի վրա այսպես թե այնպես ազդեցություն ունեցող 24 գործարանները արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններ ունեն, որոնցից, սակայն, ընդամենը չորսն են գործում: Եթե մենք համեմատենք մինչև 90-ականների հետ, որոշ պարամետրեր բավականին նվազել են: Դա կապված է գործարանների` ոչ լրիվ ծավալով աշխատելու հետ, շատ գործարաններ նույնիսկ արտահոսքեր չունեն: Շատացել է կախված մասնիկների քանակը, որովհետև հաճախ անփութորեն ամեն ինչ լցնում են գետը:

4.Եթե էկոհամակարգից պակասի էներգիայի հոսքը կվնասվի սննդային շղթան, բույսերը, կենդանիները և այլ օրգանիզմներ ստիպված կլինեն օգտագործել ամբողջ էնեգրան սեփական գոյատեվման համար և սննդային շղթայի միջոցով էներգիան չի փոխանցվի մի տրոֆիկ մակարդակից մյուսին:

Комментариев нет:

Отправить комментарий