среда, 27 августа 2014 г.

Քաղաքագիտություն.Իմ երազած քաղաքը

Լավ քաղաքի համար պարտադիր պայման է գեղեցիկ ճարտարապետություն ունեցող շենքերը: Դրանք կարող են լինել և´ երկնաքերքերը, և´ քսաններորդ դարում կառուցված խորհրդային շենքերը որոնք նույնպես մեր պատմության մի մասն են: Այդ շենքերից են օդանավակայանի հին մասնաշենքը, Ազգային ժողովի շենքը, Մատենադարանը և այլն: Եթե քաղաքը գերբնակեցված է և օդի աղտոտումը մեծ վնասներ է հասցնում, կարևոր է քաղաքի կանաչապատումը, որը ինչ որ չափով կկանխի վնասի չափերը: Քաղաքում ապրող բնակչությունը կարող է նպաստել քաղաքի զարգացմանը և հետևել դրա մաքրությանը: Կոմունալ խնդիրները կարող են փչացնել նույնիսկ շատ գեղեցիկ ճարտարապետություն ունեցող քաղաքի տեսքը, այդ իսկ պատճառով աղբահանությունը նունպես լավ քաղաքի գրավական է: Այսօր ականատես ենք լինում որ միջնադարյան և ավելի ուշ շրջանի ճարտարապետություն կրող քաղաքները ավելի շատ են հետաքրքիր զբոսաշրջիկների համար քան երկնաքերերով հարուստ քաղաքները: Մի գուցե նրանք նույնպես հետաքրքիր են զբոսաշրջիկների համար, բայց միայն առաջավոր քաղաքներն են, որ կարողանում են գրավել զբոսաշրջիկներին իրենց հրապուրիչ կառույցներով:

Комментариев нет:

Отправить комментарий