четверг, 28 августа 2014 г.

Էկոլոգիա.Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.    Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:
2.    Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
3.    Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
4.    Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
5.    Հիմնավորել թե ինչու միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող ցանակի արդյուք:

1.Մարդկության պատմության ընթացքում հասարակությունը բնության մեջ ձևավորել ու ստեղծել է իր միջավայրը, որն իր հետքն է թողել աշխարհագրական թաղանթի ոլորտների վրա: Տարեցտարի էլ ավելի է մեծանում շրջակա միջավայրի վրա մարդու անթրոպոգեն ազդեցությունը: Հասարակության ազդեցությունը բնության վրա դրսևորվում է մարդու արտադրական գործունեությամբ, բնակչության աճով, քաղաքների աճով, գյուղատնտեսական հողերի օգտագործմամբ:
Արտադրական ու կենցաղային թափոնների ծավալները մեծ մասշտաբների են հասել` կասեցնելով բնության ինքնավերականգնման հատկությունը, որն էլ ստեղծում է ճգնաժամային իրավիճակներ (աղետներ, անապատացում և այլն): Արդյունքում խախտվել է էկոլոգիական հավասարակշռությունը, որը բնական միջավայրի գերբեռնվածության հետևանք է:
Բնապահպանական ճգնաժամը ներկայումս ամբողջությամբ ընդունել է լայն ու ընդգրկուն բովանդակություն և ստացել է նոր, սոցիալ-տնտեսական ու քաղաքական կարգավիճակ: Երկրակեղևի վերին շերտը վերջին 20 տարիների ընթացքում էլ ավելի զգայուն է դարձել անթրոպոգեն բեռնվածության պատճառով: Դա մարդու ակտիվ ներգործության արդյունք է, որի հետևանքով փոխվել են տեղանքի ռելիեֆը, բնական լանդշաֆտները, օգտագործվել են ընդերքի ռեսուրսները, ծավալվել է գյուղա¬տնտեսական գործունեություն, նպաստել է հողերի աղքատացման, աղտոտմանը և անապատացմանը: Մեզ շրջապատող աշխարհում վերացել և վերանում են հազարավոր բույսերի ու կենդանիների տեսակներ, զգալիորեն կրճատվել են անտառապատ տարածքները, աննախադեպ արագ տեմպերով կրճատվում են օգտական հանածոների պաշարները, մթնոլորտի որոշ հատվածներում աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմայի սահմանները, վերափոխվել են բնական լանդշաֆտները և խիստ աղտոտված է դրանց վերին սահմանը, մասնակի խախտվել է օզոնային շերտի ամբողջականությունը:
Մթնոլորտի քիմիական բաղադրությունը փոփոխվել է երկու` բնածին (բիոգեն) և մարդածին (անթրոպոգեն) գործոնների ազդեցությամբ: Վերջին 30 տարում մարդու տնտեսական գործունեության հետևանքով ածխաթթու գազի պարունակությունը 25%-ով ավելացել է, որի նպաստում է  ջերմոցային էֆեկտի ակտիվացմանը: Ջերմոցային էֆեկտի էությունն այն է, որ ավելանում է մթնոլորտ ի ջերմապահպանիչ հատկությունը, խանգարվում է երկրագնդից դեպի տիեզերք անդրադարձվող ճառագայթների չափաքանակը և բարձրանում է երկրագնդի միջին ջերմաստիճանը: Գլոբալ տաքացման հետևանքով հալվում են բևեռամերձ  ջրերի սառույցները և աննախադեպ ավելացել է հրդեհների թիվը: 1906-2005թթ. ժամանակա¬հատվածում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 0.60C, իսկ 2004-2009 թթ.` 0.760C և առաջիկա 100 տարիների ընթացքում ցամաքի մակերևույթի ջերմաստիճանը կբարձրանա 1.40Cից մինչև 5.80C-ով:

2.Շրջակա միջավայրի վիճակը ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության վրա: Այսօր շատացել են վերին շնչուղիների հիվանդություններով տառապողների թիվը: Ինքս էլ երբեմն զգում եմ շնչառության դժվարացման երևույթներ: Դարի չարիք քաղցկեղը ուղղակիորեն կապ ունի շրջակա միջավայրի վատ որակի հետ, քանի որ թե´ օդում և թե´ սննդում շատացել են կանցեռոգեն նյութերի քանակը:
3) Շրջակա միջավայրի վրա հսկողություն են սահմանում մի շարք պետական կառույցներ` բնապահպանության նախարարությունը, Ազգային ժողովը, հասարակական կասզմակերպությունները: Կան օրենքներ, որով սահմանվում են պատժամիջոցներ շրջակա միջավայրի նկատմամբ վատ դրսևորումերի համար, սակայն այլ է օրենքի առկայությունը, այլ է նրա կիրառությունն ու իրական պատկերը: Ես կարծում եմ որ վերահսկողությունը պետք է մեծացվի լայնածավալ պատժամիջոցների կիրառմամբ: Այն կպահանջի մարդկային ռեսուրսների ներգրավվածություն, ինչը այսօր մեր հանրապետության բյուջեի համար քիչ հավանական է թվում
4. Մեր տարիքում դժվար է ասել թե կոնկրետ ինչ կարող ենք անել բնության պահպանման համար,  բայց  ավելի մեծ տարիքում մենք կարող ենք մասնակցել բնապահպանական հավաքներին, և պաշտպանել բնությունը, և տարբեր տեսակի բնության դեմ կատարվող քայլերը

5) Տարբեր երկրների ու ժողովուրդների ջանքերի միավորումը հանուն Երկիր մոլորակի փրկության դառնում է անհրաժեշտություն: Միջազգային համագործակցությունը ընթանում է միջպետական պայմանագրերի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից կազմված գրանտային ծրագրերի միջոցով: Սակայն այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որ այդ ծրագրերը ի զորու չեն ապահովելու ակնկալվող ցանկալի արդյունքներ:

Комментариев нет:

Отправить комментарий